
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հույս ունի, որ Գրանադայում կայանալիք հանդիպումը խթան կհաղորդի տարածաշրջանում խաղաղության օրակարգի զարգացմանը։ Այս մասին նա հայտարարել է Բաքվի իր նստավայրում Անգլիկան եկեղեցու հոգեւոր առաջնորդ Քենթերբերիի արքեպիսկոպոս Ջասթին Ուելբիին ընդունելիս, գրում է Turan.az-ը։
Ալիեւը նշել է, որ Ադրբեջանը հանդես է եկել խաղաղության պայմանագրի նախաձեռնությամբ եւ նշել, որ տարածաշրջանում պատմական հնարավորություններ են ստեղծվել՝ առաջ մղելու խաղաղության օրակարգը։
Հոկտեմբերի 5-ին Գրանադայում նախատեսված է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը, որին կմասնակցեն նաև Ֆրանսիայի, Գերմանիայի և Եվրոպական խորհրդի ղեկավարները։