
Պակիստանի կառավարությունը հայտարարել է հանրապետությունում ապօրինի բնակվող մոտ 1,1 միլիոն Աֆղանստանի քաղաքացիներին արտաքսելու որոշման մասին, հաղորդում է Geo TV-ն։
Նրա խոսքով՝ վիզա չունեցող աֆղանները կենթարկվեն արտաքսման, այդ թվում՝ այն անձինք, որոնց կմերժվի համապատասխան փաստաթղթի երկարաձգումը։ Ինչպես նշում է հեռուստաալիքը, Իսլամական Հանրապետության տարածքում անօրինական բնակվող միգրանտների «վտարման» ծրագիրն արդեն հաստատվել է և համաձայնեցվում է «բոլոր շահագրգիռ կողմերի և Աֆղանստանի կառավարության հետ»։
Անցյալ շաբաթ Geo TV-ն հայտնել էր, որ Պակիստանում անօրինական բնակվող օտարերկրացիներին մեկ ամիս ժամանակ կտրվի՝ կամավոր լքելու երկիրը։ Նշված ժամանակահատվածից հետո ակնկալվում է, որ տեղական իրավապահ մարմինները լայնածավալ ճնշում կսկսեն ողջ երկրում՝ միգրանտներին հայտնաբերելու և նրանց արտաքսելու նպատակով:
Հեռուստաալիքի տվյալներով՝ ներկայումս Պակիստանում անօրինական բնակվում է Աֆղանստանի մոտ 1,1 մլն քաղաքացի։