News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Նոյեմբեր 29
USD
402.29
EUR
440.59
RUB
4.54
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Այսօր մեկնարկելու է ԱԺ ութերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի առաջին նիստը։ Նիստի օրակարգում ներառված է 18 հարց։ Վերջերս ամենաշատ քննարկված Հռոմի ստատուտի հարցը օրակարգում 14-րդն է։

Ամենայն հավանականությամբ, այս հարցը հենց նիստերի առաջին օրն էլ կքննարկվի, սակայն կընդունվի, թե ոչ, պարզ կդառնա քվեարկությունից հետո։ ՔՊ-ի այս քայլը արվում է նրա համար, որ հակառուսական տրամադրությունները քաղաքացիների շրջանում ավելի ամրապնդվեն։

Նիկոլ Փաշինյանը ամեն հնարավոր եղանակով ասում է. «Այդ գործընթացը ամենեւին էլ կապված չէ ՀՀ-ՌԴ հարաբերությունների հետ, կապված է սահմանային լարվածությունների հետ»: Թեեւ, ըստ Փաշինյանի, այն կապված չէ ՀՀ-ՌԴ հարաբերությունների հետ, սակայն ռուսական կողմը շատ կոշտ է արձագանքել՝ այն համարելով «տոքսիկ որոշում»։

Հիշեցնենք, որ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Պեսկովը հայտարարել էր, որ այս նախագծի ընդունումը ամենաբացասական հետեւանքները կունենա երկկողմ հարաբերությունների վրա։ Մինչ այդ Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը հայտարարեց, որ սա ենթադրում է երկկողմ համաձայնագրի ստորագրում, որը հնարավորություն է տալիս որոշակի երաշխիքներ ստեղծել այն անհանգստությունների համար, որոնք որոշ գործընկեր պետություններ կարող են ունենալ։ Տեքստը ներկայացվել է ամիսներ առաջ, սպասում են գործընկերների առաջարկին։

Իշխանությունները, այս քայլին գնալով, չեն մտածում, որ Հայաստանը առերեւույթ մեծ կախվածության մեջ է Ռուսաստանից, այսինքն՝ յուրաքանչյուր ոլորտում կա ռուսական դրոշմ՝ գազ, էլեկտրաէներգիա, ռուսական ընկերություններ, որոնցից գոյանում է նաեւ ՀՀ բյուջեի որոշակի մասը։ Կա նաեւ հայկական սփյուռք ՌԴ-ում: Ռուսական կողմի սպառնալիքները, թե ամեն բան վատ կլինի, եթե ընդունվի Հռոմի ստատուտի մասին նախագիծը, կարող է գործել, եւ մի քանի օրվա ընթացքում ռուսական կողմը Հայաստանին կարող է զրկել եւ՛ գազամատակարարումից, եւ՛ էլեկտրաէներգիայից։

Այսինքն՝ իշխանությունները կրկին չեն գիտակցում, թե ինչ է կատարվելու եւս մեկ սխալ որոշումից հետո, կրկին մտադրված քայլեր են անում Հայաստանի վաղեմի բարեկամներին վանելու հարցում եւ փորձում են բարեկամություն հաստատել երկրի հետ, որի հետ կապերը խզել ենք. վառ օրինակ են հարաբերությունները եւ դիվանագիտական կապերը, որոնք ստեղծվում են Հունգարիայի հետ»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀՀ արտահանումը ՌԴ աճում է միջինից պատիկներով ավելի բարձր տեմպով. Թադեւոս Ավետիսյան
Այս ընդհանրական գնահատմամբ փաստվում է զարգացման իրական և առաջանցիկ ներուժ ունեցող երկրների հետ մեր երկրի…
Չե՞ք նկատել, որ Ռուսաստանի հետ քաղաքական հարաբերությունները մի քիչ լարված են. Ալեն Սիմոնյանը՝ Լարսի մասին
Չեմ բացառում, կրկնում եմ՝ չեմ բացառում, որ կարող է քաղաքական բան ունենալ, բայց ես խնդրում եմ չշտապել...
Հայկական բեռնատարների՝ Լարսով անցելու հետ կապված խնդիր կա. մի մասն անցնում է, մի մասը՝ ոչ. Գնել Սանոսյան
Հարցին, թե արդյոք խնդիրը քաղաքական դրդապատճառ ունի, նախարարը պատասխանեց. «Սահմանի վրա ռուսական տեսչական մարմինը տվյալ ապրանքների…
Որքան էլ Փաշինյանը հղում անի Պուտինի հետ իր լավ հարաբերություններին, դրանք խիստ լարված են. Արթուր Խաչատրյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը Լարսի…
Մենք ինչպես նախկինում, այնպես էլ հիմա Ռուսաստանը մեր բարեկամ երկիր ենք համարում. Փաշինյան 
Բարեկամ երկրների միջև կան խնդիրներ, որոնց մասին մենք նախկինում չենք խոսել...
Փաշինյանը սպառազինության համար ՌԴ-ին վճարած փողը հետ ստանալու տարբերակ առաջարկեց. «դա միակ տարբերակը չէ»
Տարբերակներից մեկը կարող է լինել վճարված գումարների չափով ՌԴ-ին Հայաստանի ունեցած պարտքից նվազեցումը...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ