News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Նոյեմբեր 29
USD
402.29
EUR
440.59
RUB
4.54
Տեսնել լրահոսը

«Փաստ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի կուսակցության անդամներից մեկը՝ ԱԺ նախագահը, օրերս ասել է թե՝ մեղավորներ մի փնտրեք, բոլորս ենք մեղավոր: Չէ, լո՞ւրջ... Ուրեմն, այս մարդիկ՝ իրենց շեֆի գլխավորությամբ, պատերազմից հետո իրենց մեղքը ամենօրյա ռեժիմով փորձեցին գցել բոլորի «գրպանը»՝ էլ զինվորականներ, էլ Ռուսաստան, էլ ում ասես: Դե, «նախկինների» մասին չենք խոսում, նրանք «մշտական» ունեն: Նպատակն էլ էր հասկանալի՝ ամեն ինչ անել մեղքը Նիկոլից հեռացնելու համար: Ավելին, Արցախի հայաթափման մեղքը փորձեցին բարդել ընդամենը տասն օրվա իշխանությունների վրա: Ասել, որ մանիպուլ յացիոն այս արշավն ընդհանրապես արդյունք չտվեց, սխալ կլինի:

Ցավոք, մեր հասարակության մեջ կան շերտեր, որոնք հեշտությամբ կուլ են տալիս խայծը: Բայց գլոբալ առումով կեղծիքն այնպիսի ազդեցություն չունեցավ, ինչպես կուզեին Նիկոլն ու քպականները: Արդյունքում հիմա փորձում են այլ թեզ առաջ քաշել. թե բա՝ բոլորս ենք մեղավոր: Ինչո՞ւմ ենք մեղավոր բոլորս. մե՞նք ենք բանակցությունները սկսել «սեփական կետից»՝ զրոյացնելով 28 տարվա բանակցային կապիտալը, մե՞նք ենք Վերածննդի հրապարակում հայտարարել «Արցախը Հայաստան է և վերջ», մե՞նք ենք հազարավոր հայորդիների կոտորել, մե՞նք ենք Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս՝ լեգիտիմացնելով ահաբեկչական երկրի հանցագործ քայլերը Արցախի ու արցախցիների նկատմամբ... Շարքը երկար է...

Չէ, տղաներ ու աղջիկներ, ինչպես ասում են՝ չկպավ: Ինչ էլ անեք, այս ամենի, եղած ու մոտեցող աղետների՝ եթե նույնիսկ չասենք միակ, ապա գլխավոր մեղավորն ու պատասխանատուն դուք եք՝ ձեր շեֆի գլխավորությամբ: Անվանական: Անվերապահ: Անքննելի: Հա, իսկ եթե մենք բոլորս ինչ-որ մեղավորություն էլ ունենք, ապա միայն այն հարցում, որ դուք շարունակում եք ձեր կործանարար, աղետաբեր, կորստաբեր պաշտոնավարումը»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իշխանությունն Արցախը «թաղել» է, բայց մարսել, բնականաբար, չի կարողանում․ Տիգրան Աբրահամյան
Իշխանությունն Արցախը «թաղել» է, բայց մարսել, բնականաբար, չի կարողանում և հիմա իր ստերի հերթական...
«Հրապարակ». Ավագանու հերթական ստուգարքը
Հիշեցնենք, որ Ավինյանին քաղաքապետ ընտրելու նիստին մասնակցեցին Դոգի «Հանրային ձայնի» անդամները...
«Հրապարակ». Փաշինյանին կարելի էր, մյուսներին՝ ոչ
Ոստիկանների մեծ խմբով, ոստիկանական տասնյակ մեքենաներով ուղեկցում են քաղաքում երթ անող մի քանի...
«Հրապարակ». Փաշինյանին կարելի էր, մյուսներին՝ ոչ
Ոստիկանների մեծ խմբով, ոստիկանական տասնյակ մեքենաներով ուղեկցում են քաղաքում երթ անող մի քանի...
«Ժողովուրդ». Վարչապետն ընդունելությունների համար գումարներ չի խնայում
Սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին 212 հազար 950 դրամ է արժեցել ներկայացուցչական ծառայության համար...
«Հրապարակ». Միհրան Պողոսյանի արտահանձնման մասին լուրն ինչ-որ մեկի չար կատակն էր կամ անկատար երազանքը
Մեկ շաբաթ անց կրկին փորձեցինք դատախազությունից ճշտել՝ ի՞նչ նորություն կա․ վերջը՝ Պողոսյանին...
Ամենաշատ