News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Նոյեմբեր 29
USD
402.29
EUR
440.59
RUB
4.54
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը եւ 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողի հայրը կառերեսվեն։ Բանն այն է, որ պատգամավորի ու զինվորի հոր ցուցմունքներում հակասություն կա, ուստի իրավապահները Հովիկ Աղազարյանին կկանչեն կոմիտե՝ առերեսման։

Ինչպես հայտնի է, սեպտեմբերի 21-ին ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանին հայհոյած՝ 44-օրյա պատերազմի հերոս Լեւոն Գալստյանի հորը՝ Արմեն Գալստյանին, կալանավորել են։

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանին Քննչական կոմիտե են կանչել ու հարցաքննել, որտեղ նա ցուցմունք է տվել ու ասել, որ իրեն հայհոյել են, իսկ ինքը որեւէ հայհոյանք չի տվել։ Քննիչը, լսելով ՔՊ-ական պատգամավորին, ավելի ուշ այլ բան է պարզել. նրան պաշտպանական կողմը ներկայացրել է տեսանյութ, որով հիմնավորվել է, որ պատգամավորը կեղծ ցուցմունք է տվել:

Իրականում Աղազարյանը եւս հայհոյել է զոհվածի ծնողին եւ առանց ամաչելու ստել է քննիչին՝ փաստացի կեղծ ցուցմունք տալով: Նշենք, որ Հովիկ Աղազարյանը առաջին անգամ չէ նման պատմության մեջ հայտնվում։ Նա ամիսներ առաջ Արաբկիր վարչական շրջանում քաղաքացու կարտոֆիլն էր ոտքով հրել ու թափել, սակայն իրավապահները նրան խուլիգանության համար պատասխանատվության չկանչեցին: Արցախցի Տաթեւ Վիրաբյանին էր անձնական նամակով հայհոյել ու կրկին անպատիժ մնացել։

Այնինչ, երբ ՔՊ-ականի հայհոյեցին, ապտակեցին, իրավապահները անմիջապես զինվորի հորը կալանավորեցին. սա ընտրովի արդարադատության հերթական դրսեւորումն է:
Ընդգծենք, որ սուտ ցուցմունք տալը քրեորեն պատժելի է»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իշխանությունն Արցախը «թաղել» է, բայց մարսել, բնականաբար, չի կարողանում․ Տիգրան Աբրահամյան
Իշխանությունն Արցախը «թաղել» է, բայց մարսել, բնականաբար, չի կարողանում և հիմա իր ստերի հերթական...
«Հրապարակ». Ավագանու հերթական ստուգարքը
Հիշեցնենք, որ Ավինյանին քաղաքապետ ընտրելու նիստին մասնակցեցին Դոգի «Հանրային ձայնի» անդամները...
«Հրապարակ». Փաշինյանին կարելի էր, մյուսներին՝ ոչ
Ոստիկանների մեծ խմբով, ոստիկանական տասնյակ մեքենաներով ուղեկցում են քաղաքում երթ անող մի քանի...
«Հրապարակ». Փաշինյանին կարելի էր, մյուսներին՝ ոչ
Ոստիկանների մեծ խմբով, ոստիկանական տասնյակ մեքենաներով ուղեկցում են քաղաքում երթ անող մի քանի...
«Ժողովուրդ». Վարչապետն ընդունելությունների համար գումարներ չի խնայում
Սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին 212 հազար 950 դրամ է արժեցել ներկայացուցչական ծառայության համար...
«Հրապարակ». Միհրան Պողոսյանի արտահանձնման մասին լուրն ինչ-որ մեկի չար կատակն էր կամ անկատար երազանքը
Մեկ շաբաթ անց կրկին փորձեցինք դատախազությունից ճշտել՝ ի՞նչ նորություն կա․ վերջը՝ Պողոսյանին...
Ամենաշատ