News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Նոյեմբեր 29
USD
402.29
EUR
440.59
RUB
4.54
Տեսնել լրահոսը

«Փաստ» օրաթերթը գրում է. «Ներքին գործերի նախարարության՝ հանրային քննարկման ներկայացված նախագծի ընդունման արդյունքում կսահմանվեն ֆիզիկական և իրավաբանական անձանց տրանսպորտային միջոցների հաշվառման առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշների չափորոշիչները, ինչպես նաև տրանսպորտային միջոցների հաշվառման առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշների չափորոշիչներում օգտագործվող պայմանական նշանների նշանակությունը:

Սահմանված է նաև, որ իրավաբանական անձանց տրանսպորտային միջոցների հաշվառման առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշներում չի կարող օգտագործվել «L» և «U» տառերի համադրությունը։ Նախարարությունն ընդգծում է, որ նախագծի ընդունմամբ ակնկալվում է պետական բյուջեում եկամուտների էական ավելացում, սակայն այս փուլում հնարավոր չէ կանխատեսել այդ չափը:

Տրանսպորտային միջոցների հաշվառման առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշների աճուրդային մեկնարկային գները պետք է սահմանվեն ՀՀ ներքին գործերի նախարարի հրամանով, որի դեպքում նոր միայն հնարավոր կլինի ակնկալել տրանսպորտային միջոցների հաշվառման առանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշների մեկնակարկային գնից առնվազն մեկ քայլ ավելի արժեքով բոլոր համարանիշների կամ դրանց մի խմբի կամ խմբի որոշ մասի (տեսակի) ձեռք բերման դեպքում ՀՀ պետական բյուջե մուտքագրվող եկամտի չափը»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀՀ արտահանումը ՌԴ աճում է միջինից պատիկներով ավելի բարձր տեմպով. Թադեւոս Ավետիսյան
Այս ընդհանրական գնահատմամբ փաստվում է զարգացման իրական և առաջանցիկ ներուժ ունեցող երկրների հետ մեր երկրի…
Տարեկան 160 հազար դրամ Երևանի կենտրոնում ավտոմեքենա կայանելու համար․ Երևանի ավագանու որոշման նախագիծ
Հիմնավորման մեջ նշվում է նաև, որ սույն նախագիծն ուղղված է Երևանի կենտրոնը բեռնաթափմանը...
Իշխանությունը խնդիրը լուծելու փոխարեն ամեն ինչ անում է, որ տնտեսության այս ճյուղը ևս կրի ահռելի վնասներ. Դանիելյան
Պետական պաշտոնյան պետք է խնդիրը լուծի, ոչ թե իր անպատասխանատու հայտարարություններով էլի ավելի վատթարացնի իրավիճակը...
Դոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն մի փոքր էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ նոյեմբերի 28-ին, կազմել է...
Սանոսյանը ծանոթացել է պետբյուջեի միջոցներով Արմավիրի մարզում իրականացվող ճանապարհաշինական աշխատանքներին
Նախարարի առաջին կանգառը Քարակերտ բնակավայրն էր, որից հետո դիտարկել է Ակնալիճ - Մեծամորի թանգարան հանրապետական նշանակության…
Freedom Broker Armenia-ն մեկնարկում է նոր ակցիա Հայաստանի քաղաքացիների համար
Այս առաջարկը նույնպես ունի նպատակ պարզեցնելու Հայաստանի քաղաքացիների հասանելիությունը համաշխարհային ներդրումային շուկաներ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ