News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Նոյեմբեր 29
USD
402.29
EUR
440.59
RUB
4.54
Տեսնել լրահոսը

Ճապոնիայի ոստիկանությունը Տոկիոյի «Հանեդա» օդանավակայանում ձերբակալել է Պորտուգալիայի երկու քաղաքացու, որոնք փորձում էին երկիր մտցնել իրենց ստամոքսներում թաքցված կոկաինի 228 պատիճ։ Չարագործները կանգնեցվել են մաքսատան աշխատակիցների կողմից, որոնք ռենտգենյան զննում են իրականացրել, տեղեկացրել է ազգային հանրային հեռուստատեսությունը։

Ձերբակալվել են 40-ամյա մի կին եւ 35-ամյա մի տղամարդ, նրանք եկել էին Գերմանիայից եւ փորձում էին Ճապոնիա մտցնել իրենց ստամոքսներում պահված 1,8 կիլոգրամ կոկաինը։ Դրա շուկայական գինը 43 մլն իեն է (մոտ 290 հազար դոլար)։

Ճապոնիայի ոստիկանությունը օտարերկրյա գործընկերների հետ միասին փորձելու է պարզել կոկաինն առաքողներին եւ նրանց, ովքեր պետք է ստանային այն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ