
Brent մակնիշի նավթի ֆյուչերսի արժեքը՝ դեկտեմբերին մատակարարմամբ, Լոնդոնի ICE բորսայում իջել է մեկ բարելը 90 դոլարից՝ առաջին անգամ սեպտեմբերի 8-ից ի վեր, վկայում են աճուրդների տվյալները։
Brent-ը վաճառվում է մեկ բարելը 89,7 դոլարի մակարդակում (0,82 տոկոս)։ Միեւնույն ժամանակ, WTI մակնիշի նավթի ֆյուչերսը՝ դեկտեմբերին մատակարարմամբ, էժանացել է 3,58 տոկոսով՝ մեկ բարելը 87,85 դոլար։