News
Լրահոս
News
Շաբաթ
Դեկտեմբեր 09
USD
403.24
EUR
434.85
RUB
4.41
Տեսնել լրահոսը


ԱԺ այս նիստը գումարվում է Ադրբեջանի կողմից շարունակաբար հրեշավոր հանցագործությունների, այն է՝ շուրջ 9 ամիս Արցախը շրջափակելու, սովամատության մատնելու մեր ժողովրդին, պատերազմի միջոցով բռնի տեղահանություն կազմակերպելու և Արցախը հայաթափելու ակտից հետո: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 3-ին, ԱԺ նիստում ասել է «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։

«Տրամաբանական կլիներ, որ այսօր օրակարգում պետք է առաջին կարեւոր հարցերից մեկը լիներ իրավիճակի վերլուծության, գնահատման և մեր անելիքների մասին, այսպես կոչված, ժողովրդի բարձրագույն ներկայացուցչական մարմնի դիրքորոշումը, բայց մենք տեսնում են, որ չկա այդպիսի բան:

Գուցե սրա պատճառը նա է, որ քաղաքական մեծամասնությունը և գործող իշխանությունը փորձում է քողարկել իր մեղսակցությունը այս ազգային ողբերգությանը կամ, որ ամենավատն է՝ փորձում է մեղքը բարդել այլոց վրա: Սա ոչ միայն սխալ է, սա վտանգավոր ու կործանարար է, քանի որ գործող իշխանությունը շարունակում է իր ազգակործան քաղաքականությունը, որի հետևանքները մենք տեսնում ենք: 

Անգամ հարկ չհամարվեց նիստի հենց սկզբից հարգել մեր զոհերի հիշատակը: Գումարենք նաև այն, որ երեկ էլ ունեցել ենք 1 զոհ»,-ասել է նա:

Արծվիկ Մինասյանը նաեւ հայտարարեց, որ օրակարգում ներկայացված է հարց, որը հակասահմանադրական ընթացակարգով է ներկայացված. «ԱԺ-ն իրավասու չէ Հռոմի ստատուտի վարեացնելու հարցը  առանց սահմանադրական փոփոխությունների քննարկման առարկա դարձնել՝ իր բզմաթիվ ռիսկերովհանդերձ, որի վերաբերյալ կարիք կար ամբողջական, խորը եւ  պաշտպնական բոլոր գործողությունները ձեռնարկելուց հետո նոր անդրադառնալ»,-ասաց ընդդիմադիր պատգամավորը:

Տպել
Ամենաշատ