News
Լրահոս
News
Ուրբաթ
Դեկտեմբեր 01
USD
402.65
EUR
439.49
RUB
4.54
Տեսնել լրահոսը

Բանկային քննիչները ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի որդուն՝ Հանթերին կասկածում են «մարդկանց սեքս-առեւտրի արեւելաեվրոպական ցանցի» հետ ունեցած կապի եւ մարմնավաճառներին վճարելու չեքերի կեղծման մեջ, գրել է Daily Mail բրիտանական թերթը՝ հղում կատարելով ԱՄՆ ֆիննախի փաստաթղթերին։

«Բայդենը փող է ուղարկել այն մարդկանց, որոնք կարող էին հանցակից լինել մարմնավաճառության արեւելաեվրոպական ցանցի գործունեությանը»,- պարբերականը մեջբերել է հատված փաստաթղթից, որը ցույց է տվել կոնֆիդենցիալ աղբյուրը։

Հոդվածում նշվել է, որ քննիչները հետեւել են Wells Fargo բանկի մի քանի հաճախորդների, որոնց կասկածել են մարդկանց անօրինական սեքս-առեւտրին մասնակցության մեջ։ ԶԼՄ-ի տվյալներով՝ այդ սխեմային մասնակցել է Ջո Բայդենի որդին։

Տեղեկացվել է, որ ԱՄՆ ֆիննախին 2019թ. դեկտեմբերի 17-ին Wells Fargo բանկի ներկայացրած փաստաթղթում նշված են «25 անձինք, որոնք կապված են ենթադրվող ցանցի հետ եւ մոտ յոթ մլն դոլարի կասկածելի տրանզակցիաներ են կատարել, որոնցից մի քանիսը Հանթերի չեքերն են։ Դրանք, ինչպես ենթադրում են նրանք, կարող էին կեղծված լինել, որպեսզի թաքցնեն մարմնավաճառուհիներին նրա գործնական հաշվից կատարված վճարումները»։

Պարբերականը գրել է, որ ցանցի հետ կապված է «Չինաստանում գտնվող ընկերությունը, ուր ուղարկվում էին փողերը»։

ԶԼՄ-ի տեղեկացմամբ՝ Բայդեն-կրտսերի հաշիվներին հետեւել են դեռեւս 2019թ. դեկտեմբերից։ Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ քննիչները հայտնաբերել են ԱՄՆ նախագահի որդու եւ նրա ընկերությունների հատկացումները ենթադրվող «արեւելաեվրոպական մարմնավաճառության ցանցին»։

Հանթեր Բայդենին վերագրում են նաեւ «հարկերի միտումնավոր չվճարման երկու դրվագ։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ