News
Լրահոս
News
Շաբաթ
Դեկտեմբեր 09
USD
403.24
EUR
434.85
RUB
4.41
Տեսնել լրահոսը


Պարոն Մինասյան, լո՞ւրջ եք ասում, ինչ որ ասում եք։ Ազգակործա՞ն։ Ո՞ւմ եք ազգակործան ասում։ Էդ ազգակործանը, որ ասում եք, Ձեր երեսի անկյունը, խնդրում եմ, ճիշտ ուղղությամբ տարեք: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 3-ին, ԱԺ-ում հայտարարեց ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ արձագանքելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի ելույթին:

«Կարո՞ղ է՝ գիտեք՝ չենք հիշում, թե ինչ էյֆորիայի մեջ էիք, էդ ոնց էիք տոնում, ոնց էիք նշում, որ Արցախում իշխանազավթում եք իրականացրել:  Չե՞նք հիշում, որ Ձեր գործընկերն ասում էր, որ այս իշխանափոխությամբ մենք ապացուցեցինք, որ Լեռնային Ղարաբաղն ի դեմս Ռուսաստանի ունի հզոր դաշնակից։ Ո՞ւր էր, պարոն Մամիջանյան, այդ դաշնակիցը։ Չե՞ք հիշում, որ ասում էիք, Լեռնային Ղարաբաղում իշխանությունը հայրենասերներին է։ Ո՞ր հայրենասերներինը, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության լուծարման հրամանագիր են ստորագրո՞ւմ։ Մեր պատմության ընթացքում ինչքան կապիտուլյացիա կա, ձեր կուսակցության վրա է, պարոն Մինասյան: Ձեր կուսակցության վրա է, ձեր խմբակի վրա է: 

Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը կապիտուլյացիա անվանելով ման էիք գալիս, գոռգոռում էիք պատերի տակ, գնացիք աշխարհի ամենաուղղիղ կապիտուլյացիան ստորագրեցիք, ձեր քաղաքական խմբակը ստորագրեց։ Տո՛ ազգակործանն էլ եք,  տո՛ կապիտուլյանտն էլ եք, տո՛ հողատուն էլ եք»,- հայտարարեց իշխանական պատգամավոր։

Տեղից «Հայաստան» խմբակցության պատգամավորները հարցրեցին՝ «Բա դուք, ի՞նչ եք»։

Վահագն Ալեքսանյանն  էլ պատասխանեց, որ ԱԺ պատգամավոր է։

«Եվ ոչ երբեք օտարերկրյա գործակալ ի տարբերություն շատերի»,- եզրափակեց նա եւ հեռացավ ամբիոնից:

Դրանից հետո «Հայաստան» խմբակցության անդամները սկսեցին բարկացած ռեպլիկներ անել, իշխանությունների հասցեին դավաճան ասել։

«Հանգստացեք, ժողովուրդ։ Լռություն։ Զսպեք ձեր էմոցիաները,-ասաց Ալեն Սիմոնյանն ու ամբիոնի մոտ հրավիրեց կուսակից ընկերոջը՝ Գևորգ Պապոյանին։

Տպել
Ամենաշատ