News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Նոյեմբեր 29
USD
402.29
EUR
440.59
RUB
4.54
Տեսնել լրահոսը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Լոռու մարզային կենտրոնի տեսուչները ստուգում են անցկացրել անհատ ձեռնարկատեր Թոմ Մխոյանին պատկանող հացաբուլկեղենի արտադրամասում (Շիրակի մարզ, ք. Գյումրի) և հայտնաբերել, որ այնտեղ խախտվել են հայրենական և ԵԱՏՄ իրավական նորմերով այդ ոլորտին ներկայացվող սանիտարահիգիենիկ պահանջները:

Մասնավորապես՝

- արտադրական շինության պատերը պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող նյութերից, հնարավոր չի եղել լվանալ և ախտահանել.

- սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող գույքը, պարագաները պատրաստված չեն եղել ներկայացվող պահանջներին համապատասխանող նյութերից, չեն պահվել բարվոք վիճակում, չեն ենթարկվել պատշաճ մաքրման և ախտահանման։

Արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ:

Տպել
Ամենաշատ