News
Լրահոս
News
Ուրբաթ
Դեկտեմբեր 01
USD
402.88
EUR
438.7
RUB
4.47
Տեսնել լրահոսը

Ավելի քան 20 պացիենտ, այդ թվում 12 նորածին, մեկ օրում մահացել են Հնդկաստանի Մահարաշթրա նահանգի Նանդեդ քաղաքի հոսպիտալում։ Այս մասին տեղեկացրել է հեռուստաալիքը՝ հղում կատարելով բուժհաստատության ներկայացուցիչներին։

«Վերջին 24 ժամում մահացել են վեց նորածին տղա եւ վեց նորածին աղջիկ: Տասներկու մեծահասակներ մահացել են տարբեր պատճառներով, հիմնականում օձի խայթոցից»,- նրանց խոսքերը մեջբերել է հեռուստաալիքը։ Նորածինների մահվան պատճառները չեն նշվել։

Բժիշկներից մեկի՝ Շյամրաո Վակոդեի խոսքով, երեխաները «տարբեր հիվանդություններ են ունեցել»։ Ինչ վերաբերում է մեծահասակներին, ապա, նշել է նա, նրանք հոսպիտալ են բերվել ծանր վիճակում։ «Նրանցից ութը 70-80 տարեկան էր։ Նրանք տարբեր խնդիրներ են ունեցել՝ դիաբետ, լյարդի խնդիրներ եւ երիկամների անբավարարություն»,- նշել է Վակոդեն։

Հոսպիտալում նշել են, որ դեղերի անբավարարություն հաստատությունում չկա։ Սակայն, հեռուստաալիքի տվյալներով, վերջին ամիսներին բուժաշխատողների մի մասը տեղափոխվել է այլ հիվանդանոցներ, ինչի պատճառով պացիենտներին սպասարկելու դժվարություններ են առաջացել։

Մահարաշթրայի առողջապահության նախարար Հասան Մուշրիֆը անձամբ առավոտյան եկել է Նանդեդի հոսպիտալ։ Նա տեղեկացրել է, որ միայն մեկ օրում այդքան մեծ թվով մարդկանց մահվան դեպքերի հետաքննությամբ կզբաղվի հատուկ հանձնաժողովը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ