
Ռուսաստանի բանակը կարող է Արկտիկայում միջուկային շարժիչով հրթիռի փորձարկումներ պատրաստել կամ արդեն իրականացրել է դրանք։ Այս մասին տեղեկացրել է The New York Times թերթը արբանյակային լուսանկարներից ելնելով։
Թերթի ենթադրությամբ՝ խոսքը «Բուրեվեստնիկ» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի մասին է։
Նովայա Զեմլյա զորադաշտի արբանյակային լուսանկարներում, որոնք արվել են սեպտեմբերի 20-ին, երեւում է, որ այնտեղ է մեկնել ռազմական տեխնիկա, այդ թվում քարշակ, որի չափերը համապատասխանում են «Բորեվեստնիկին»։
Պարբերականը նշել է, որ պաշտպանական ծածկը հանված է եղել։ Երկրորդ անգամ նման ակտիվություն գրանցվել է սեպտեմբերի 28-ին։
Օգոստոսի 31-ին Ռուսաստանն, ըստ թերթի, հրապարակել էր նախազգուշացում զորադաշտի գոտում թռիչքներ կատարելու մասին՝ ժամանակավորապես դրանք վտանգավոր հայտարարելով։
Այնուհետեւ նախազգուշացումները մի քանի անգամ երկարացվել են։ Ներկա պահին այն գործում է մինչեւ հոկտեմբերի 6-ը։
Նման հրաման արձակվել է նաեւ 2019թ., «Բուրեվեստնիկի» նախորդ փորձարկումների ժամանակ։