News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Դեկտեմբեր 06
USD
402.95
EUR
436.48
RUB
4.4
Տեսնել լրահոսը

Իրականացվում են հրամանատարաշտաբային զորավարժություններ «Eternity-2023» համակարգչային աջակցմամբ, մասնակցում են Ադրբեջանի, Թուրքիայի եւ Վրաստանի զինծառայողները։ Այս մասին տեղեկացրել են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ հղում կատարելով պաշտպանության նախարարությանը։

«Տեսական եւ գործնական մասերից բաղկացած զորավարժություններին, որոնց մասնակցում են երեք երկրների զինծառայողները եւ համապատասխան պետական կառույցների ներկայացուցիչները, կիրականացվեն ռազմավարական առումով կարեւոր եւ տարածաշրջանային տնտեսական նախագծերի պահպանման կազմակերպման առաջադրանքներ։ Զորավարժությունների հիմնական նպատակը, որոնք իրականացվելու են մինչեւ հոկտեմբերի 6-ը, փոխադարձ համագործակցության ամրապնդումը եւ երեք երկրների զինված ուժերի համակարգման ապահովումն է»,- մեջբերել են ԶԼՄ-ները։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ