News
Լրահոս
News
Կիրակի
Դեկտեմբեր 03
USD
402.88
EUR
438.7
RUB
4.47
Տեսնել լրահոսը

ԱՄՆ եւ Թայվանի զինվորական շրջանակների ներկայացուցիչները ներկայում քննարկում են կղզու պաշտպանության նոր ռազմավարությունը, եթե իրավիճակը սրվի Թայվանի նեղուցում, տեղեկացրել է Թայվանի «Թայբեյ Շիբաո» թերթը։

Պարբեկանի աղբյուրը նշել է, որ նախորդ ռազմավարության հիմքում ասիմետրիկ պաշտպանության եւ «խոզուկի» հայեցակարգերն էին, որոնք նախատեսում էին այնպիսի սպառազինություններ, որոնք զգալիորեն կբարձրացնեին հարձակման դեպքում մայրցամաքային Չինաստանի կորուստները Թայվանի նեղուցում եւ կստիպեին Պեկինին հրաժարվել նման ծրագրերից։

Պարբերականի զրուցակիցը նշել է, որ այդ ռազմավարությունը այնքան էլ արդյունավետ չի համարվել։ Նոր ռազմավարությունը կարելի է համեմատել «սեփական տան առջեւ պատնեշ  դնելու» հետ։

Թերթի զրուցակիցը նշել է, որ մայրցամաքային Չինաստանի հավանական պատասխանը կդառնա Թայվանի շրջափակումը, որպեսզի զրկի նրան ռեսուրսներից։ Այդ պատճառով նոր ռազմավարությունը նախատեսում է միջին եւ մեծ նավերի կառուցում, որպեսզի հակառակորդին պահեն Թայվանի ջրավազանից դուրս։ «Եթե Չինաստանի բանակի ՌԾՈւ ուժերը մոտենան Թայվանին, ապա մենք կկարողանանք հաղթահարել նրանց ոչ մեծ նավերով, ուստի մեզ պետք է միջին եւ փոքր նավերի ավելի մասշտաբային նավատորմ »,- ավելացրել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ