ԱԺ-ում այսօր՝ հոկտեմբերի 3-ին, իր ելույթի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոջորյանը միացրեց «5-րդ ալիքի» ռեպորտաժը, որում խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչներն իրենց կարծիքն էին հայտնում Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Սամվել Շահրամանյանի ընտրության վերաբերյալ։
«Հայաստան» խմբակցության պատգամավորները, սակայն, տեղից միջամտում էին՝ նշելով, որ ելույթի ժամանակն ավարտվել է:
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ասաց. «Կարծում եմ՝ ամեն ինչ պարզ է, այս պահին միակ փաստարկը ժամանակի կարճ լինե՞լն է»:
Հայկ Կոնջորյանն ասաց․ «Տեսնում եմ՝ դուք էլ չեք կարողանում ձեզ լսել, որովհետև դաժան է։ Պարոն Մինասյան, ինչո՞ւ չեք թողնում լսենք պարոն Մամիջանյանին, մարդը բան է ասում, ի վերջո, հարգանք ունեցեք:
Քանի որ ընդդիմությունն այստեղ չի ուզում, որ մեր հեռուստադիտողները լսեն, թե իրենք ինչեր են ասել, ես մեր հեռուստադիտողներին կոչ եմ անում այս տեսանյութը դիտել: Այս տեսանյութն ամբողջությամբ ցույց է տալիս մեր սիրելի ընդդիմության փաստարկների ողջ պերճանքն ու թշվառությունը Ղարաբաղի հետ կապված, վերջին իրադարձությունների հետ կապված: Իսկ այստեղ հնչեցրած ձեր ելույթները գավառական սենտիմենտալիզմի տրամաբանությամբ, ես առաջարկում եմ վերջ տալ: Որովհետեւ ինչպես մեր գործընկերներն ասացին՝ ժամանակը ցույց տվեց, որ հողատուն էլ եք դուք, դավաճանն էլ եք դուք, կապիտուլյանտն էլ եք դուք»:
Մանրամասները՝ տեսանյութում: