News
Լրահոս
News
Երեքշաբթի
Նոյեմբեր 28
USD
402.29
EUR
440.59
RUB
4.54
Տեսնել լրահոսը

Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդեւը հասկացրել է, որ սպասում է ԱՊՀ պետությունների ղեկավարների (բացի Ուկրաինայից եւ Մոլդովայից) մասնակցությանը ԱՊՀ պետությունների ղեկավարների Խորհրդին, տեղեկացրել է РИА Новости-ն։

Խորհրդի նիստը Ղրղըզստանի մայրաքաղաքում նախատեսված է հոկտեմբերի 13-ին։ Նախօրեին տեղի կունենա ԱՊՀ արտաքին գործերի նախարարների Խորհրդի նիստը։

«Երկրների մեծ մասը հաստատել է իր մասնակցությունը։ Ինչ վերաբերում է Ուկրաինայի եւ Մոլդովայի ներկայությանը, նրանք չեն ներկայացվի պետությունների ղեկավարների Խորհրդի նիստում, արտաքին գործերի նախարարների Խորհրդի նիստում։ Ձեռնպահ են մնում մասնակցությունից, չնայած դե յուրե մնում են ԱՊՀ անդամներ»,- ասել է Լեբեդեւը լրագրողներին Մինսկում։

Պատասխանելով Բիշքեկի գագաթաժողովում Հայաստանի եւ Ադրբեջանի ներկայության պլանների մասին հարցին՝ Արցախի շուրջ իրավիճակի հետ կապված, Լեբեդեւը նշել է, որ Համագործակցության գործադիր կոմիտեն տեղեկություն չունի, թե էլի ինչ-որ երկրներ՝ Ուկրաինայից եւ Մոլդովայից բացի, հրաժարվում են մասնակցել։ Համենայն դեպս, այն տեղեկությունը, որը մենք այժմ ունենք, վկայում է այն մասին, եւ մենք դրա հույսն ունենք, որ երկրների մեծ մասը, բացի Ուկրաինայից եւ Մոլդովայից, ներկայացված կլինեն այդ համաժողովներում»,- ավելացրել է ԱՊՀ գլխավոր քարտուղարը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ