
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հեռախոսակապի միջոցով կխոսի «Յոթնյակի» (G7) ղեկավարների եւ եվրոպացի այլ դաշնակիցների հետ, ԱՄՆ նախագահը գործընկերներին կհամոզի շարունակել օգնությունն Ուկրաինային։ Այս մասին տեղեկացրել է Axios պորտալը՝ հղում կատարելով աղբյուրներին։
Բայդենը եւ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, ըստ պարբերականի, կզանգահարեն Եվրոպայի իրենց գործընկերներին։ Եվրոպացի դիվանագետներից մեկը պորտալին ասել է, որ Բայդենի թիմը մտադր է տեղեկացնել, որ աշխատում է Կոնգրեսի հետ՝ Ուկրաինային ռազմական օգնությունը շարունակելու համար։ Քաղաքական դիմակայությունն ԱՄՆ ներսում կարող է օգնել Ռուսաստանին հակամարտության ընթացքում։
Կիրակի եւ երկուշաբթի Բայդենի աշխատակազմի ներկայացուցիչները զրուցել են ՆԱՏՕ երկրների գործընկերների հետ եւ համոզել, որ Կիեւն այսուհետ եւս աջակցություն ստանա։
ԱՄՆ Կոնգրեսը ընդունել է, որ Բայդենը հանգստյան օրերին ստորագրել է օրինագիծ, որը թույլ է տալիս շարունակել հատկացումները դաշնային կառավարության գործունեության համար 2024թ. ֆինանսական տարվա համաձայնեցված պետական բյուջեի բացակայության պայմաններում։ ԱՄՆ Հանրապետական կուսակցության նախաձեռնությամբ, սակայն, փաստաթղթից հանվել են Ուկրաինային նոր խոշոր ֆինանսական օգնության տրամադրման կետերը։ Խնդրվում էր 13 մլրդ դոլար Կիեւին ռազմական օգնություն ցուցաբերելու համար։ 8,5 մլրդ դոլար էլ խնդրվում էր Ուկրաինային եւ մի շարք այլ երկրների տնտեսության եւ անվտանգության ոլորտում օգնելու համար։ Այս կետերը հանվել են։
Բայդենը կիրակի հայտարարել է, որ Վաշինգտոնը կշարունակի օգնություն հատկացնել Կիեւին, եւ հանրապետականներին կոչ է արել աջակցել այդ նախաձեռնություններին։