
Ղրղըզստանը եւ Տաջիկստանը մտադիր են առաջիկայում ավարտել սահմանի ընդհանուր տեղամասի սահմանազատումը։ Այս մասին հայտնել է Ղրղըզստանի կառավարության փոխնախագահ, Ազգային անվտանգության պետական կոմիտեի ղեկավար Կամչիբեկ Տաշիեւը։
«Շուտով մենք վերջնական որոշում կընդունենք պետական սահմանի սամանազատումն ավարտելու մասին»,- ասել է նա։
Ղրղըզստանի եւ Տաջիկստանի ներկայացուցիչների հանդիպումը սահմանազատման հարցով տեղի է ունեցել հոկտեմբերի 2-ին ղրղըզական Բաթկեն մարզկենտրոնում։ Ղրղըզական կողմը բանակցություններում գլխավորում էր Տաշիեւը, տաջիկականը՝ Ազգային անվտանգության պետական կոմիտեի ղեկավար Սայմումին Յատիմովը։
Ղրղըզստանի եւ Տաջիկստանի միջեւ սահմանի երկարությունը մոտ 980 կիլոմետր է։ Սահմանազատման մասին բանակցությունները շարունակվում են 2002թ. դեկտեմբերից։