News
Լրահոս
News
Ուրբաթ
Դեկտեմբեր 01
USD
402.65
EUR
439.49
RUB
4.54
Տեսնել լրահոսը

Մալայզիան պատրաստվում է փակել դպրոցները օդի որակի վատացման պատճառով։ Այս մասին տեղեկացրել է բնական պաշարների, շրջակա միջավայրի եւ կլիմայի փոփոխության հարցերի նախարարությունը։

Դպրոցները եւ մանկապարտեզները պետք է դադարեցնեն բոլոր միջոցառումները փողոցներում եւ փակվեն, երբ օդի աղտոտման ցուցանիշները հասնեն 200-ի, նշել է Reuters-ը՝ մեջբերելով նախարարության հայտարարությունը։ Երկրում նախատեսում են արհեստական անձրեւ առաջացնել, որպեսզի բարելավեն օդի որակը։

Օդի աղտոտման անառողջ ինդեքսը գրանցվել է երկրի 11 շրջաններում, նշել է Reuters-ը։ New Straits Times թերթը տեղեկացրել է, որ Մալայզիայի 15 բնակավայրերում գրանցվել է օդի աղտոտման անառողջ վիճակ։ Ամենավատ վիճակը Չերասում է (ցուցանիշը 164 է), Նիլայում այն հասել է 163-ի, Փութրաջայայում՝ 157-ի, գրել է պարբերականը։ Օդի աղտոտման 0-50 ցուցանիշը համարվում է լավ, 51-100-ը՝ չափավոր, 101-200-ը՝ անառողջ, 201-300-ը՝ շատ անառողջ, իսկ 300-ից բարձր ցուցանիշները հայտարարվում են վտանգավոր։

Մալայզիայի իշխանություններն անցած շաբաթ օդի աղտոտման պատճառ են նշել հրդեհները հարեւան Ինդոնեզիայում։ Ջակարտան, սակայն, չի ընդունում, որ իր սահմանով ծուխ է անցնում, հավաստիացրել է գործակալությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ