News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Դեկտեմբեր 06
USD
402.95
EUR
436.48
RUB
4.4
Տեսնել լրահոսը


Երեկվա միջադեպից հետո իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին արդեն կայունացել է։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հոկտեմբերի 3-ին հայտնել է ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը։

Նա տեղեկացրել է, որ իրավիճակն այժմ համեմատարաբ կայուն է։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 2-ին Ադրբեջանի զինված ուժերի գնդակոծության հետեւանքով Հայաստանի Հանրապետության ԶՈւ մեքենաները, որոնք ուտելիք էին տեղափոխում մարտական դիրքերի անձնակազմի համար, հայկական կողմից զոհվել է ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Արամ Տիգրանի Քոչարյանը։ Եվս երկու զինծառայող վիրավորվել է։ Վիրավորների կյանքը ներկա պահին վտանգից դուրս է, նրանք տեղափոխվել են զինվորական հոսպիտալ։

Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները գնդակոծել էին նաեւ շտապօգնության մեքենան՝ կոպտորեն խախտելով միջազգային հումանիտար իրավունքի նորմերը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ