News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Դեկտեմբեր 06
USD
402.95
EUR
436.48
RUB
4.4
Տեսնել լրահոսը

Հայաստանում դատավորների աշխատավարձը պետք է բարձրացնել 60 տոկոսով։ Մեկ դատավորի աշխատավարձն այդպիսով կկազմի 1 մլն 60 հազար դրամ։ Այս մասին Ազգային ժողովի նիստում, «Պետական, ինչպես նաեւ պետծառայողի պաշտոններ զբաղեցնող անձանց աշխատանքի վարձատրման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ, հոկտեմբերի 3-ին ասել է արդարադատության փոխնախարար Լեւոն Բալյանը։

«Առաջին ատյանի մի շարք դատավորների աշխատավարձը կբարձրանա արդեն 2024թ. հունվարի 1-ին»,- տեղեկացրել է Բալյանը։

Այս օղակում աշխատում է 300 դատավոր։ Կբարձրանա նրանցից 206-ի աշխատավարձը։ Նրանք վարչական դատարանների, ինչպես նաեւ ընդհանուր իրավասության դատարանների եւ սնանկության մասին դատարանների դատավորներն են։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ