Փողոցային պայքարի արդյունքում մենք չկարողացանք այս իշխանություններին հեռացնել, բայց ՀՀ իշխանություններից դժգոհությունը երկնքում կախված է: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 3-ին, Աժ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:
«Տեսեք, հիմա անձրեւ է գալիս, մառախուղ է: Կգա մի ժամանակ, երբ այդ մառախուղը կվերածվի ամպրոպամեր անձրեւի եւ իրենց կքշի կտանի: Որ մենք չկարողանանք տանել, ո՞վ դրանից տուժեց: Հայաստանը տուժեց, Արցախը տուժեց, հայ ազգը տուժեց: Այնպես որ մեր այն հայրենակիցներին, որոնք թերահավատ են, որոնք հիասթափված են, եւս մեկ անգամ կոչ եմ անում գիտակցել պատասխանատվությունը: Մեզ չեն սիրում, իրենք կարող են կազմակերպվել»,-ասաց նա: