
Հայաստանի Ազգային ժողովը այսօր՝ հոկտեմբերի 3-ին, ընդամենը 2,5 ժամում քննարկեց օրակարգում եղած բոլոր օրինագծերը եւ ավարտեց իր աշխատանքը:
Հիշեցնենք, որ օրակարգում ընդգրկված էր 17 հարց, այդ թվում Հռոմի ստատուտի վավերացման հարցը: Այդ հարցերից 8-ը քննարկվեցին երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ: