News
Լրահոս
News
Շաբաթ
Դեկտեմբեր 09
USD
403.24
EUR
434.85
RUB
4.41
Տեսնել լրահոսը

Տեսախցիկների ավելացումը հանցավոր խմբավորումների դեմ Շվեդիայի իշխանությունների պայքարի գլխավոր միջոցներից է։ Այս մասին տեղեկացրել է արդարադատության նախարար Գունար Սթրյոմերը։

Վաղուց հայտնի է, որ տեսախցիկները կենտրոնական դեր են խաղում հանցավոր խմբերի դեմ պայքարում»,- ասել է նա մամուլի ասուլիսում։ Ոստիկանությունը կստանա 2,5 հազար տեսախցիկներ՝ նախատեսված 1,6 հազարի փոխարեն։ Այսպիսով, տեսախցիկների թիվը կավելանա հինգ անգամ նոր կառավարության իշխանության գալուց հետո։

Կվերանայվի նաեւ օրենսդրությունը տեսահսկման մասին։ Կառավարությունը ենթադրում է  թույլ տալ իրավապահներին ավտոմատ կերպով հաշվառել տրանսպորտային միջոցների համարանիշները, ընդլայնել անօդաչուների օգտագործման, ինչպես նաեւ ճանապարհային երթեւեկության վարչության տեսախցիկների հասանելիություն ունենալու հնարավորությունները։

Արդեն մի քանի տարի Շվեդիայում մշտապես տեղի են ունենում հանցավոր խմբավորումների հետ կապված քաշքշուկներ, փոխհրաձգություն եւ պայթյուններ, դրանք վերջին ժամանակներս տեղի են ունենում գրեթե ամեն օր։ Միայն սեպտեմբերին թագավորության տարածքում զոհվել է 11 մարդ փոխհրաձգությունից, մի կին՝ պայթյունի հետեւանքով։ Սա ռեկորդ է 2019թ. դեկտեմբերից ի վեր, երբ սպանվել էր 12 մարդ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ