News
Լրահոս
News
Երեքշաբթի
Դեկտեմբեր 12
USD
403.54
EUR
434.77
RUB
4.44
Տեսնել լրահոսը

Այսօր սկսվում է Վրաստանի նախագահի դեմ սահմանադրական հայցի ըստ էության դիտարկումը, տեղեկացրել է վրացական Առաջին ալիքը։

Սահմանադրական դատարանի տեղեկացմամբ՝ սահմանադրական հայցի ըստ էության դիտարկումը կսկսվի ժամը 12.00-ին բանավոր լսումներով։

«Վրաստանի սահմանադրական դատարանը 2023թ. հոկտեմբերի 22-ի №3/2/1797 արձանագրությամբ ըստ էության դիտարկման է ընդունել №1797 սահմանադրական հայցը (Վրաստանի խորհրդարանի անդամների՝ Իրակլի Կոբախիձեի, Շալվա Պապուաշվիլու, Մամուկա Մդինարաձեի եւ այլոց, ընդամենը 80 անդամ, սահմանադրական հայցը Վրաստանի նախագահի կողմից երկրի Սահմանադրության ենթադրյալ խախտման հարցով)։

№ 1797 հայցի քննարկման առարկա է դարձել Վրաստանի Սահմանադրության 52 հոդվածի 1 «ա» կետի հնարավոր խախտումը. Վրաստանի նախագահն իրականացրել է ներկայացուցչական լիազորություններ արտաքին հարաբերություններում՝ առանց Վրաստանի կառավարության համաձայնության, ինչն արտահայտվել է արտասահման աշխատանքային այց կատարելով եւ աշխատանքային հանդիպումներ եւ բանակցություններ ունենալով պաշտոնական անձանց հետ։

2023թ. հոկտեմբերի 3-ին, ժամը 12.00-ին տեղի կունենա բանավոր լսում հայցի հեղինակների եւ Վրաստանի նախագահի մասնակցությամբ»,- նշվել է Սահմանադրական դատարանի տեղեկությունում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ