Հռոմի ստատուտի վավերացումը համապատասխանում է Հայաստանի շահերին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է արտաքին կապերի գծով խորհրդարանական մշտական հանձնաժողովի ղեկավար, կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը։
Նա հավաստիացրել է, որ Հայաստանը նախաձեռնում է բոլոր քայլերը անվտանգության ապահովման, այդ թվում իրավական անվտանգության ապահովման համար։
«Հռոմի ստատուտը այդ տարրերից մեկն է։ Պետք չէ չափազանցել այս փաստաթղթի վավերացման հետեւանքները»,- նշել է խորհրդարանականը։
Նրա խոսքով՝ ՀՀ կառավարությունն աշխատում է Ռուսաստանի հետ, եւ Հռոմի ստատուտի վավերացումը ոչ մի կապ չունի հայ-ռուսական հարաբերություների հետ։