News
Լրահոս
News
Շաբաթ
Դեկտեմբեր 09
USD
403.24
EUR
434.85
RUB
4.41
Տեսնել լրահոսը

Արցախից բռնի տեղահանված քաղաքացիների ավտոմեքենաները պետք է ազատվեն բոլոր վճարումներից։ Համենայն դեպս՝ ինչ-որ ժամանակով։ Այս մասին Ազգային ժողովի նիստում հոկտեմբերի 3-ին ասել է «Հայաստան» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

Այդ մեքենաները, նրա խոսքով, պետք է ազատվեն ԱՊՊԱ-ից, գույքահարկից եւ որեւէ այլ հարկից ու վճարումներից։ Համենայն դեպս՝ մեկ կամ երեք տարվա ընթացքում։

«Դա ստեղծված բավական ծանր իրավիճակում կարող է գոնե մարդկանց ընդառաջող ինչ-որ քայլ լինել։ Հույս ունեմ, որ այս դեպքում չեք ընկնի բյուրոկրատիայի գիրկը։ Նման որոշում կարելի է կայացնել շատ արագ»,- ավելացրել է Նազարյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ