News
Լրահոս
News
Երեքշաբթի
Նոյեմբեր 28
USD
402.29
EUR
440.59
RUB
4.54
Տեսնել լրահոսը

Չեմ կարող ասել՝ Գրանադայում հանդիպան արդյունքներով արդյոք փաստաթուղթ կստորագրվի, կամ հայտարարություն կընդունվի։ Այս մասին հոկտեմբերի 3-ին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական ​​հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը։

«Հայաստանը միշտ ասել է և ասում է խաղաղության պայմանագիր ստորագրելու իր պատրաստակամության մասին։ Ադրբեջանն իր ագրեսիվ քաղաքականությամբ, ռազմական ագրեսիայով, միջազգային հարթակներում դիրքորոշմամբ այս հարցում ապակառուցողական դիրք է գրավում»,- նշել է նա։

Խանդանյանը նշեց Հայաստանի կարմիր գծերը՝ հարգանք Հայաստանի 29 800 քառակուսի կիլոմետր տարածքային ամբողջականության նկատմամբ՝ Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա։

Նա հավելեց, որ Հայաստանը նույնպես ցանկանում է ապաշրջափակել հաղորդակցության ուղիները, բայց Հայաստանի ինքնիշխանության և իրավազորության շրջանակներում, եթե խոսքը իր տարածքով անցնող ճանապարհների և հաղորդակցության ուղիների մասին է։

«Ադրբեջանի կողմից պահվող հայերի վերադարձի հարցը նույնպես շարունակում է մնալ մեր ուշադրության կենտրոնում»,- ընդգծել է հանձնաժողովի նախագահը։

Նա հիշեցրեց, որ Հայաստանը երբեք տարածքային պահանջներ չի ունեցել և չունի Ադրբեջանի նկատմամբ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ