News
Լրահոս
News
Ուրբաթ
Դեկտեմբեր 08
USD
403.24
EUR
434.85
RUB
4.41
Տեսնել լրահոսը

Արդշինբանկը գերմանական Commerzbank-ի կողմից արժանացել է STP Quality Award մրցանակին՝ միջազգային փոխանցումների բարձր որակի ապահովման գործում ակնառու ձեռքբերումների համար։

Արդշինբանկում շնորհակալություն են հայտնել Commerzbank-ի գործընկերներին և վստահություն հայտնել հետագա արդյունավետ համագործակցության հարցում:

«Արդշինբանկը 15 տարի է, ինչ համագործակցում է Commerzbank-ի հետ, և սա մեր առաջին մրցանակը չէ փոխանցումների որակի համար։ Ներկայիս STP Quality Award-ը ևս մեկ անգամ հաստատում է բանկի կողմից իրականացվող միջազգային փոխանցումների որակի և արդյունավետության համապատասխանումը միջազգային բարձրակարգ պահանջներին»: - ասված է բանկի մամլո ծառայության հաղորդագրության մեջ։

Բանկը վերահսկվում է Կենտրոնական Բանկի կողմից:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ