News
Լրահոս
News
Երեքշաբթի
Դեկտեմբեր 05
USD
403.05
EUR
438.03
RUB
4.44
Տեսնել լրահոսը

Աբխազիան երախտապարտ է Ռուսաստանի ղեկավարությանը Սուխումի օդանավակայանի վերականգնման ներդրումային նախագծի ստորագրման համար, երեքշաբթի հայտարարել է հանրապետության նախագահ Ասլան Բժանիան, փոխանցում է  РИА Новости-ն։

«Մենք մեր երախտագիտությունն ենք հայտնում Ռուսաստանի Դաշնության ղեկավարությանը։ Վերջերս պայմանագիր է ստորագրվել Սուխումի օդանավակայանի վերականգնման ներդրումային ծրագրի իրականացման մասին։ Սա մեզ համար մեծ նշանակություն ունի»,- ասել է Բժանիան ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցությունների սկզբում։

Նա հավելել է, որ Սուխումը նաև երախտապարտ է Մոսկվային Ռուսաստանի և Աբխազիայի միջև երկքաղաքացիության հարցերի լուծման մասին համաձայնագիրը վավերացնող օրենքը ստորագրելու համար և նշել, որ այս փաստաթուղթն «ընդունվել է մեծ ոգևորությամբ»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ