
Հոկտեմբերի 3-ին Հայաստանի Ազգային ժողովի նիստում պատգամավորները երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ հավանություն տվեցին գործող օրենքներում մի շարք օրենսդրական փոփոխությունների:
Դրանց թվում են հետեւյալ օրինագծերը.
«Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում փոփոխություններ մտցնելու մասին,
«Ավտոմոբիլային տրանսպորտով վտանգավոր բեռներ եւ չվնասազերծված տարաներ փոխադրելու մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին,
«Քրեակատարողական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթ,
«Քրեակատարողական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ մտցնելու մասին օրինագիծ,
«Հարկադիր կատարման ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթ,
«Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթ,
«Հարկային ծառայության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագիծ:
Բացի այդ, խորհրդարանականներն առաջին ընթերցմամբ հավանություն տվեցին մի շարք այլ օրինագծերի, որոնց թվում են՝
«Պաշտոնատար անձանց գործունեության, նրանց ծառայությունների և սոցիալական երաշխիքների ապահովման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրինագիծ,
Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագիծ,
«Հանրային պաշտոններ զբաղեցնող անձանց և քաղաքացիական ծառայողների պաշտոններ զբաղեցնող անձանց վճարումների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագիծ:
«Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագիծ,
«Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի հատուցման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագիծ,
«Հակակոռուպցիոն հանձնաժողովի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագիծ,
«Մաքսային կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթը։