
Ռուսաստանը չի ապահովել խաղաղությունն ու անվտանգությունը Լեռնային Ղարաբաղի շուրջ, հայտարարել է ԵՄ խորհրդի ղեկավարը Euronews-ին տված հարցազրույցում։ Շառլ Միշելը սա որակել է հայ ժողովրդի դավաճանություն, հայտնում է Euronews-ը։
Եվրամիության խորհրդի նախագահը կարծում է, որ Ռուսաստանը դավաճանել է էթնիկ հայերին. Euronews-ին տված հարցազրույցում Շառլ Միշելն ասել է, որ նման դաս պետք է քաղել Ադրբեջանի հետ հակամարտությունից, որը ռազմական գործողության ընթացքում Լեռնային Ղարաբաղը վերադարձրեց իր վերահսկողության տակ։
«Իրավիճակը պարզ է, ոչ ոք չի կարող դա չտեսնել, որ Ռուսաստանը դավաճանել է հայ բնակչությանը։ Ռուսաստանը ցանկություն է հայտնել, որ իր զինվորները ներկա գտնվեն այնտեղ և երաշխավորեն կայունության և անվտանգության վերաբերյալ համաձայնագրերը։ Եվ մենք տեսնում ենք, որ այս ռազմական օպերացիան սկսվեց առանց Ռուսաստանի ամենաչնչին արձագանքի, որը ասպարեզում էր՝ ի տարբերություն Եվրամիության, որն այնտեղ ռազմական ներկայություն չունի, ինչպես գիտեք»,- ասաց Միշելը։
Շառլ Միշելն ասել է, որ մտադիր է միջնորդություն առաջարկել Հայաստանի և Ադրբեջանի միջև այս շաբաթվա վերջին Իսպանիայի Գրանադա քաղաքում կայանալիք ԵՄ գագաթնաժողովի ժամանակ։