News
Լրահոս
News
Երեքշաբթի
Դեկտեմբեր 05
USD
403.05
EUR
438.03
RUB
4.44
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննան ժամանել է Երևան: Նա X-ի իր էջում Արարատ Սարի լուսանկարն է տեղադրել եւ գրառում արել. «Իմ առաջին այցից 5 ամիս անց վերադառնում եմ Հայաստան: Բարեկամություն, աջակցություն և համերաշխություն»:

Ավելի վաղ արտգործնախարարը տեղեկացրել էր, որ Հայաստան է ուղևորվում Ուկրաինայից:

Հիշեցնենք՝ մի քանի օր առաջ խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ Կոլոննան հայտարարել էր, որ Ֆրանսիան ամրապնդում է Հայաստանի հետ գործակցությունը պաշտպանության ոլորտում։

«Մենք ռազմական կցորդ կունենանք Երևանում։ Շուտով նաև հյուպատոսություն ենք բացելու Սյունիքի մարզում՝ սահմանային հատվածում»,- նշել էր Կատրին Կոլոննան:

Նշենք, որ Կոլոննային ընդունելու է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այնուհետև Կատրին Կոլոննան Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ տեսակցելու է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ