Հայկական կողմը՝ ՀՀ միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի գլխավորությամբ, Ռուսաստանին հրավիրել է ստորագրել համաձայնագիր, որով նա կբացառի ցանկացած շահարկում։ Այս մասին հոկտեմբերի 3-ին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը։
Նա վստահ է, որ Հռոմի ստատուտի վավերացումը չի կարող փչացնել երկկողմ հարաբերությունները, և եթե ստորագրվի համապատասխան համաձայնագիրը, այն օգուտ կբերի հայ-ռուսական հարաբերությունների զարգացմանը։
«Ինչ վերաբերում է ՌԴ նախագահի այցին, ապա միջազգային պրակտիկայում երբեք չի եղել, որ որևէ երկրի գործող նախագահ հանձնվի Միջազգային քրեական դատարանին»,- նշեց Վարդանյանը՝ հավելելով, որ յուրաքանչյուր ինքնիշխան պետություն իրավունք ունի ինքնուրույն որոշել, թե որ միջազգային փաստաթղթերին միանա:
Նա վստահեցրեց, որ քվեարկության հարցում իշխող կուսակցությունում տարաձայնություններ չկան՝ առաջարկելով դրանք փնտրել ընդդիմադիր գործընկերների մեջ։