
Ռուսաստանը Հայաստանի ժողովրդին եղբայրական է համարում, բայց Մոսկվան հարցեր ունի այդ երկրի ղեկավարության հետ կապված, լրագրողներին ասել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Նա այսպես է մեկնաբանել Երևանի որոշումը՝ վավերացնել Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը։
«Հայաստանը բարեկամ պետություն է, մեր գործընկերը։ Եվ, իհարկե, մեզ շատ բան է միավորում եղբայրական հայ ժողովրդի հետ։ Եվ մենք չենք կասկածում, որ հավերժ կմիավորի։ Բայց միևնույն ժամանակ, իհարկե, լրացուցիչ հարցեր կունենանք Հայաստանի ներկայիս ղեկավարությանը: Դրանք նախապես հանձնվել են հայկական կողմին»,- նշել է Կրեմլի ներկայացուցիչը։
Կրեմլը Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը համարում է ոչ կոռեկտ քայլ երկկողմ հարաբերությունների տեսանկյունից, նշել է Պեսկովը։
«Մենք կասկածում ենք և ի սկզբանե կասկածել ենք, որ երկկողմ հարաբերությունների տեսանկյունից Հայաստանի միացումը Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությանը կոռեկտ է։ Մենք շարունակում ենք կարծել, որ դա սխալ որոշում է»,- նշեց նա։