News
Լրահոս
News
Երկուշաբթի
Դեկտեմբեր 04
USD
402.88
EUR
438.7
RUB
4.47
Տեսնել լրահոսը

Թայլանդի կենտրոնական Սուխոթայ նահանգում մոտ 4300 տնային տնտեսություն տուժել է Յոմ գետի ջրի մակարդակի բարձրացումից հետո ջրհեղեղից, ասել է փոխվարչապետ Սոմսակ Թեպսուտինը, հաղորդում է The Nation թերթը։

Բացի տներին հասցված վնասներից, ջրհեղեղը «վնասել են 20,300 հեկտար բրնձի դաշտեր, և քանի որ այս շաբաթ Սուխոթայում ավելի շատ անձրևներ են կանխատեսվում և գետի հոսքը [արդեն] բարձրացել է վայրկյանում 400 խորանարդ մետրի, տեղի բնակիչները միջոցներ են ձեռնարկում ջրհեղեղներից պաշտպանվելու համար», ասել է քաղաքական գործիչը։ Այնուամենայնիվ, աղետի հասցրած վնասը դեռ չի հասել այն մակարդակին, որը եղել է 2011 թվականին նմանատիպ ջրհեղեղի ժամանակ, հավելել է նա։

Ինչպես նշում է թերթը, շաբաթավերջին հորդառատ անձրևների պատճառով երկուշաբթի առավոտյան Յոմ գետը ճեղքել է ջրհեղեղի պատնեշները, որոնք երկու ամիս առաջ տեղադրվել էին վարչակազմի կողմից՝ ջրի մակարդակը 8 մ բարձրության վրա զսպելու համար: Նահանգի բնակիչները ստիպված էին լքել իրենց տները և տեղափոխել ավելի բարձր վայր։ Ինչպես նաև, ավտոճանապարհների դեպարտամենտից հայտնում են, որ թիվ 1056 մայրուղին մասամբ հեղեղվել է։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ