News
Լրահոս
News
Երկուշաբթի
Դեկտեմբեր 04
USD
402.88
EUR
438.7
RUB
4.47
Տեսնել լրահոսը

Կալիֆոռնիայի Սան Ֆրանցիսկոյի ծոցում զբոսանավերի և տնային նավակների սեփականատերերը կանգնած են «ծովային ավազակներից ֆիզիկապես պաշտպանվելու» անհրաժեշտության առաջ, որոնք ի հատ են եկել անօթևանության ճգնաժամի հետևանքով, հայտնում է Fox News-ը:

Նա նշում է, որ զբոսանավերի և լողացող տների վրա հարձակումները սկսվել են այս ամառ: Վերցնելով թանկարժեք իրերը՝ հանցագործները կա՛մ խորտակում են նավերը, կա՛մ լքում այն, ինչը մնացել է հանցագործության վայրից շատ կիլոմետրեր հեռու։ «Ծովահենները» հայտնվել են Օքլենդում (Կալիֆորնիա) անօթևանների արագ աճի հետևանքով, նշում է հեռուստաալիքը։

«Շատ նավեր են նրանք գողացել ու թալանել։ Տուժածները ստիպված են եղել առանց ոստիկանության օգնությանը դիմելու, անձամբ առերեսվել հանցագործների հետ՝ իրենց ունեցվածքը վերադարձնելու համար»,- Fox News-ը մեջբերում է տեղի նավահանգիստներից մեկի նախկին կապիտանի խոսքերը։

Ալամեդա շրջանի ոստիկանապետը կայանին ասել է, որ իր վարչությունը Օքլենդի ոստիկանության և առափնյա գվարդիայի հետ միասին աշխատում է խնդրի լուծման ուղղությամբ, սակայն անձնակազմի պակասը բարդացնում է իրավիճակը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ