
Արցախի հետ տեղի ունեցածը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության ուղղակի հետևանքն է։ Այս մասին հոկտեմբերի 3-ին ԱԺ նիստում հայտարարեց ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արեգնազ Մանուկյանը։
«2022 թվականի հոկտեմբերի 6-ին նա (Նիկոլ Փաշինյանը – խմբ.) պաշտոնապես հանձնեց Արցախը։ Պրահայի հռչակագիրը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին սկզբնական փուլում հնարավորություն տվեց իրականացնել Արցախի շրջափակումը, այնուհետև իրականացնել էթնիկ զտումներ։ Արցախի կորուստը դավաճանության հետևանք է և ոչ ավելին։ Նիկոլ Փաշինյանը միտումնավոր և հետևողականորեն Արցախը հանձնեց Ադրբեջանին՝ նախապես ոչնչացնելով Հայաստանի ողջ անվտանգության ճարտարապետությունը»,- ասաց պատգամավորը։
Նա ընդգծեց. Նիկոլ Փաշինյանն իր անվտանգությունն ապահովելու և իշխանությունը պահպանելու միակ ճանապարհը տեսնում է Հայաստանին Թուրքիայի ազդեցության գոտի մտցնելու մեջ։ Այդ իսկ պատճառով, շարունակեց Մանուկյանը, նա որդեգրեց արտաքին քաղաքականության հակառուսական և հակաիրանական վեկտորը։
«Նման քաղաքականություն վարելը ձեռնտու է ում ասես, բայց ոչ Հայաստանին»,- կարծում է ընդդիմադիրը։