News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Նոյեմբեր 29
USD
402.29
EUR
440.59
RUB
4.54
Տեսնել լրահոսը

2020-ի պատերազմի ավարտին Հայաստանի իշխանությունը հայտարարում է, որ հրաժարվում է Արցախի անվտանգության երաշխավորը լինելու իր առաքելությունից և քաղաքական առումով հարցն ուղարկում է Արցախում տեղակայված ռուսական առաքելության տիրույթ: Այս մասին այսօր՝  հոկտեմբերի 3-ին, ԱԺ-ում հայտարարությունների ժամին իր ելույթում նշեց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար  Տիգրան Աբրահամյանը՝ ներկայացնելով վերջին տարիների զարգացումների ժամանակագրությունը:

Նա հիշեց, որ 2021-ի մայիսին ՀՀ իշխանությունները հայտարարում են խաղաղության դարաշրջանի մասին, բայց լինում են նոր պատերազմներ և տառապանքներ, որ 2022 թվականի ապրիլին Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում հայտարարում է, որ պատրաստվում է Արցախի հարցում նշաձողն իջեցնել, իսկ իշխող ՔՊ-ական պատգամավորները հայտարարում են, որ Արցախն ապագա ունի Ադրբեջանի կազմում:

Տիգրան Աբրահամյանը հիշեցրեց, որ նախորդ տարի Նիկոլ Փաշինյանն բաց հայտարարեց, որ մտադրություն ունի ճանաչել Արցախն Ադրբեջանի կազմում, որից հետո, Արցախը շրջափակելով, Ադրբեջանը նախապատրաստվում է հերթական ագրեսիային:

Հիշեցնելով, որ Արցախի նախագահը այս տարվա օգոստոսին հայտարարում էր, որ պատրաստվում է հրաժարական տալ, բայց Արցախի քաղաքական ուժերը հորդորում են անկայուն ժամանակահատվածում նման քայլի չգնալ՝ ընդդիմադիր պատգամավորը հիշեցրեց. «Որոշ ժամանակ անց վերջինս պնդում է, որ իրավիճակը հարաբերական կայուն է և, ենթադրաբար ցուցում ստանալով Փաշինյանից, գնում է այդ քայլին: Նույն նախագահի պաշտոնը ստանձնելուց մեկ շաբաթ հետո Ադրբեջանը լայնամասշտաբ պատերազմ է  ձեռնարկում Արցախի դեմ, որի պիկին ՀՀ իշխող ուժի առաջնորդն Ադրբեջանին հավաստիացնում է հրապարակային, որ Հայստանն այս իրավիճակում չի ներքաշվի որևէ բախման՝ բախտի ճակատագրին թողնելով արցախցիներին»:

Նրա խոսքով՝ ադրբեջանական զինուժը, տասն անգամ գերազանցելով Պաշտպանության բանակին, կոտրում է դիմադրությունը և Ստեփանակերտի մատույցներում վերջնագիր ներկայացնում Արցախի իշխանություններին:

«ՌԴ-ն չի կանխում Ադրբեջանի լայնամասշտաբ հարձակումը, իսկ ՀՀ իշխանություններն իր հայտարարություններով և գործողություններով հավաստիացնում է, որ  Արցախի հարցին որևէ ձևով միջամտելու նպատակ չունի, որովհետև իր համար Արցախն Ադրբեջան է և վերջ»,-հայտարարեց Աբրահամյան և հավելեց. «Պատմությունն իրականությունն արձանագրել է և պատասխանը վաղ թե ուշ դուք եք տալու, դուք փակել եք Արցախի հաղթական էջը և ձեր քաղաքական մանյովրները և սարսափելի կեցվածքն ձեզ որևէ ձևով չեն օգնելու»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արցախի հարցը լուծվել է 2016 թվականին. Ալեն Սիմոնյան
Մեր իշխանությունը, իր վրա հարված վերցնելով, այնպիսի հայտարարություններ է արել, այնպիսի քայլեր է արել, որ մենք մեր իշխանությունը դրել ենք հարվածի տակ ու մեծ ռիսկի ենք գնացել...
Լեռնային Ղարաբաղի հարց ՀՀ–ի համար գոյություն չունի. ԱԺ նախագահ
Սա արդեն մի 8 անգամ ասել ենք վերջին մեկ–երկու տարվա ընթացքում...
Առնվազն մոտ ժամանակահատվածում անհնար է, որ հայերը վերադառնան Ստեփանակերտ կամ Շուշի. Ալեն Սիմոնյան
Մենք խոսում ենք խաղաղության մասին ուղղակի խաղաղության մասին խոսելու համա՞ր, թե մենք իրոք մտովի պատրաստ ենք գնալ խաղաղության...
Ադրբեջանցիները Շուշիի ևս մեկ գերեզմանատուն են վնասել
Ենթադրվում է, որ բուլդոզերները աղբակույտ են լցրել Ղազանչեցոցի հին գերեզմանատան վրա, որը գտնվում է Մայր տաճարից հարավ-արևելք։ Վտանգված են...
Արցախի պետական ինստիտուտները Հայաստանում գործում են՝ ի՞նչ անեն. Վահագն Խաչատուրյան
ՀՀ նախագահը հայտարարեց, որ ՀՅայաստանը Արցախը Ադրբեջանի մաս ճանաչել է դեռ 1991 թվականին…
ECFR. Սյունիքով ցամաքային միջանցքի ստեղծումը զգալի ռիսկեր է պարունակում Եվրոպայի համար
Այն բանից հետո, երբ Ադրբեջանը վերականգնեց Լեռնային Ղարաբաղի ամբողջական վերահսկողությունը, վիճելի...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ