News
Լրահոս
News
Երկուշաբթի
Դեկտեմբեր 04
USD
402.88
EUR
438.7
RUB
4.47
Տեսնել լրահոսը

ԵՄ-ն ակնկալում է առաջընթաց Հայաստանի և Ադրբեջանի սահմանների սահմանագծման հարցում, Բրյուսելում լրագրողներին հայտնել է ԵՄ բարձրաստիճան աղբյուրը, փոխանցում է Sputnik Արմենիան։

«Ինչ վերաբերում է սահմանազատմանը, ապա անցած ամիսների ընթացքում մեծ աշխատանք է կատարվել։ Իդեալում կցանկանայինք համաձայնության գալ հետագա քայլերի վերաբերյալ, թե ինչ հիմքով է ընթանալու սահմանի սահմանազատումը, ինչ քարտեզներով և սկզբունքներով»,- ասել է աղբյուրը։

Նա հաստատել է, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը ներկա կլինեն Գրանադայում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին։

«Անցյալ շաբաթ ակտիվ շփումներ են եղել... Մենք ուսումնասիրում ենք՝ արդյոք հնարավո՞ր է առաջ շարժվել՝ չնայած տեղում տիրող բարդ իրավիճակին», - ասել է աղբյուրը:

Նա հիշեցրեց, որ նախկինում հաջողվել էր հասնել տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ