
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հոկտեմբերի 3-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Զիմբաբվեի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Բրայթ Կուպեմբային։
Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են տնտեսության ոլորտում երկկողմ համագործակցության ընդլայնման հեռանկարները։ Փոխգործակցության առավել նպատակահարմար ուղղությունների թվում կողմերը հատկապես կարևորել են ադամանդագործության, գյուղատնտեսության, տեքստիլ արդյունաբերության, բարձր տեխնոլոգիաների և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտները։
Զրուցակիցները դիտարկել են նաև զբոսաշրջության ոլորտում համագործակցության հնարավորությունները։
Երկուստեք ընդգծվել է տնտեսության տարբեր ճյուղերում փորձի փոխանակման կարևորությունը։