News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Նոյեմբեր 29
USD
402.29
EUR
440.59
RUB
4.54
Տեսնել լրահոսը

Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին օգնող ընկերությունների շարքում են նաև Ucom-ն ու Վիվա-ՄՏՍ-ը։

Ucom-ից «Առավոտ»-ի համապատասխան հարցմանը պատասխանել են, որ սեպտեմբերի 27-ից ընկերությունն Արցախից բռնի տեղահանված հայրենակիցներին առաջարկում է միանալ շարժական կապի ծառայության Level Up 1800 կանխավճարային սակագնային պլանին և 6 ամիս շարունակ անվճար օգտվել նշյալ սակագնային պլանի ներառումներից։ Իսկ սեպտեմբերի 28-ից ՀՀ ժամանող արցախահայերին հնարավորություն է տրված 6 ամիս անվճար օգտվել նաև Level Up 2900 կանխավճարային սակագնային պլանի ներառումներից։

Վիվա-ՄՏՍ-ից պատասխանել են, որ սեպտեմբերի 27-ից նույնպես գործում է սակագնային հատուկ պլան՝ Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների համար: Վիվա-ՄՏՍ-ը հնարավորություն է տալիս մինչև ս.թ. դեկտեմբերի 31-ը բաժանորդագրվել հատուկ սակագնային պլանին 6 ամսով և յուրաքանչյուր ամիս ստանալ 10 ԳԲ ինտերնետ, 300 SMS ուղարկելու հնարավորություն և 800 րոպե խոսելաժամանակ (ցանցի ներսում, դեպի ՀՀ, ԱՄՆ, Կանադա, ՄՏՍ Ռուսաստանի ցանցեր զանգահարելու համար):

Երկու օպերատորները տեղեկացրել են նաև, որ սեպտեմբերի 25-ից Գորիսի  և Վայքի սպասարկման կենտրոններն աշխատել են մինչև կեսգիշեր, իսկ արդեն սեպտեմբերի 26-ից Կոռնիձորում, Վայքում ու Գորիսում տեղակայվել են սպասարկման շարժական կենտրոններ՝ անվճար քարտերերի տրամադրում առավել արագ կազմակերպելու նպատակով:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ICANN. Բևեռացվող աշխարհաքաղաքականությունը կարող է սկսել քայքայել ինտերնետի հիմքերը
Շատ կարևոր է տարբերակել, թե երկրներն ինչ են որոշում անել բովանդակության վերահսկողության, այլ ոչ թե տեխնիկական ենթակառուցվածքի հետ
Truth Social մայր ընկերությունը դատի է տվել 20 ԶԼՄ-ների՝ պահանջելով 1,5 մլրդ դոլարի փոխհատուցում
Ընկերությունը փոխհատուցում է պահանջում...
Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում բացվել է ստեղծարար տեխնոլոգիաների լաբորատորիա (ֆոտո)
Մենք մեծագույն հպարտությամբ ենք հետևում, թե ինչպես են խաղային տեխնոլոգիաները հետաքրքրություն առաջացնում երեխաների և դեռահասների շրջանում...
«Հայտնի է իրական սեփականատերը, բայց չեմ ասի». ԲՏԱ նախարարը՝ «ՄՏՍ Հայաստանի» վաճառքի մասին
«ՄՏՍ Հայաստանի» վաճառքի հայտը նայվել է, ներկայացված ինֆորմացիան...
Ճապոնացի գիտնականները վտանգավոր քիմիական նյութերն արժեքավոր հումքի վերածելու միջոց են գտել 
Գիտնականները հույս են հայտնել, որ իրենց հայտնագործությունը նշանակալի քայլ կլինի ավելի կայուն արտադրության և էկոհամակարգի վրա վնասակար ազդեցությունների նվազեցման ուղղությամբ...
Ռուսաստանում կաթի յուղայնությունը որոշող սարք է ստեղծվել 
Լաբորատոր փորձարկումներից դեպի մատչելի դյուրակիր համակարգերի անցումը նոր հնարավորություններ կբացի կաթի և դրա վրա հիմնված արտադրանքի որակի մոնիտորինգի համար...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ