News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Նոյեմբեր 29
USD
402.29
EUR
440.59
RUB
4.54
Տեսնել լրահոսը

Արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանը, Քրեակատարողական ծառայության ղեկավարի տեղակալ Ամբակում Գրիգորյանը, Իրանի Իսլամական Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Ասքար Ջալալիանը և Հայաստանում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին այցելել են «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ: Այդ մասին NEWS.am-ին հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից:

Կողմերը շրջայց են կատարել Քրեակատարողական հիմնարկում, ԻԻՀ արդարադատության նախարարի տեղակալը ծանոթացել է հիմնարկի պահման պայմաններին:

Ասքար Ջալալիանը հանդիպում է ունեցել նաև Հայաստանում իրենց պատիժը կրող ԻԻՀ քաղաքացիներին, լսել նրանց մտահոգություններն ու առաջարկությունները:

Այնուհետև, երկու երկրների արդարադատության նախարարների տեղակալները, Ամբակում Գրիգորյանի ուղեկցությամբ եղել են ազատազրկված անձ-հանրային պաշտպան կապն ապահովող սենյակում:

Օրվա ավարտին կողմերն ամփոփել են այցի արդյունքները։

Տպել
Ամենաշատ