
Երեքշաբթի օրը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը բանակցություններ է վարել դաշնակիցների, Եվրամիության և ՆԱՏՕ-ի ռազմական դաշինքի առաջնորդների հետ՝ Ուկրաինային համակարգված աջակցությունը շարունակելու շուրջ, հայտնում է Սպիտակ տունը:
Զրույցին մասնակցել են Կանադայի, Գերմանիայի, Իտալիայի, Ճապոնիայի, Լեհաստանի, Ռումինիայի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի ղեկավարները, ինչպես նաև ՆԱՏՕ-ի, Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները, ասվում է Սպիտակ տան հաղորդագրության մեջ։
Սպիտակ տունը նաև հայտնել է, որ կհրապարակի հանդիպման հաշվետվությունը:
Բայդենը հանդիպումն անցկացրել է այն մտավախությունների ֆոնին, որ Ռուսաստանի դեմ Կիևի ռազմական գործողությունների աջակցությունը նվազում է, հատկապես՝ Միացյալ Նահանգներում, որտեղ Կոնգրեսը բացառեց Ուկրաինային օգնությունն արտակարգ օրինագծից՝ կառավարության մասնակի շաթդաունը կանխելու համար:
Ծախսային օրինագծում օգնության բացթողումը Վաշինգտոնում Կիևի կողմնակից պաշտոնյաներին մղում է գտնել լավագույն միջոցը՝ հետագա օգնության համար հավանություն ստանալու համար, ի հավելումն 113 միլիարդ դոլարի, որը ԱՄՆ-ն տրամադրել է անվտանգության, տնտեսական և մարդասիրական օգնության համար՝ 2022 թվականի փետրվարին Ռուսաստանի ներխուժումից հետո, հաղորդում է Reuters-ը։