News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Դեկտեմբեր 06
USD
402.95
EUR
436.48
RUB
4.4
Տեսնել լրահոսը

Մեքսիկայի նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը երեքշաբթի ասել է, որ զինված անձինք Մեքսիկայի հարավում սպանել են երկու աշխատակցի, ովքեր ներքին հարցումներ էին անցկացնում իր Morena կուսակցության համար, հայտնում է Associated Press-ը։

Օբրադորը հայտնել է, որ երրորդ աշխատակիցն առևանգվել է և անհայտ կորած է մնում: Այդ երեքը հինգ հոգուց բաղկացած թիմի մի մասն էին, որոնք հարցումներ էին անցկացնում հարավային Չիապաս նահանգում՝ Գվատեմալայի հետ սահմանի մոտ: Նա ասաց, որ հարցման երկու այլ մասնակիցների հաջողվել է խուսափել վտանգից:

Տեղական լրատվամիջոցները հայտնում են, որ սպանված հարցման մասնակիցների վրա հայտնաբերվել է կառավարությանը ուղղված սպառնալիքներով ձեռագիր ցուցանակ՝ ստորագրված «Խալիսկո» թմրակարտելի կողմից, սակայն երկրի նախագահը չի հաստատել այդ տեղեկությունը։ Խալիսկոյի հանցախումբն արյունալի պայքար է մղում Չիապասում գտնվող «Սինալոա» կարտելի հետ՝ տարածքի համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ