News
Լրահոս
News
Ուրբաթ
Դեկտեմբեր 01
USD
402.88
EUR
438.7
RUB
4.47
Տեսնել լրահոսը

Սոցիալական հարցերի նախարարության ստեղծած հատուկ հարթակում esoc.am եթե առաջին օրերն  մի քանի հարյոր կարիքներ կային, այսօր արդեն  52 000 կարիքներ կան  նշված: Այսօր հրավիրված ասուլիսին ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը:

Նա նշեց, որ սա կարեւոր ցուցանիշ է հասկանալու՝ արցախցիների կարիքները եւ ըստ այդմ դրանց լուծում տալու համար:

«Առաջնային կարիքներից բացի, մենք պետք է հասկանանք, թե այլ խորը ու համապարփակ ինչի կարիքներ ունեն արցախցիները, որը պետությունը պետք է բավարարի: Ժամը 17:00-ի դրությամբ սպասրակվել է 25 հազար զանգ թեժ գծին, որն աշխատում է 24 ժամյա ռեժիմով»,- ասաց նա:

Նարեկ Մկրտչյանը հայտնեց, որ 250 ծերեր եւ խնամքի կարիք ունեցողներ այժմ գտնվում են նախարարության ենթակայության ներքո գործող հաստատատություներում:

Նա նշեց, որ առանց ծնողական խնամքի մնացած 20 երեխաներ նույնպես համապատասխան հաստատություններում են տեղավորվել:

Նարեկ Մկրտչյանը  հայտնեց, որ կան արդեն արցախցիներ, որոնք դիմել են  աշխատանքի ընդունման համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ