News
Լրահոս
News
Երեքշաբթի
Նոյեմբեր 28
USD
402.29
EUR
440.59
RUB
4.54
Տեսնել լրահոսը

Գյումրու բժշկական կենտրոն են տեղափոխվել ՃՏՊ-ի հետևանքով մարմնական վնասվածքներ ստացած տարբեր տարիքի 5 քաղաքացիներ։ Այս մասին հայտնում են Գյումրու բժշկական կենտրոնի մամուլի ծառայությունից:

Տուժածներից երկուսը Հնդկաստանի քաղաքացիներ են, նրանցից մեկի վիճակը գնահատվում է ծանր, մյուսինը` միջին ծանրության։  ՌԴ տուժած քաղաքացու վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, իսկ ՀՀ երկու քաղաքացիներինը` ծանր։

Տուժածների թվում նաև երկու երեխաներ են, որոնք Գյումրու բժշկական կենտրոնում ԿՏ հետազոտություն ստանալուց հետո տեղափոխվել են մանկական հիվանդանոց։

Տուժած քաղաքացիներին այցելել է Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը։

Ողբերգական ավտովթար Շիրակի մարզում. բախվել են Mitsubishi Grandis-ն ու Nissan Tiida-ն. կա 3 զոհ, 7 վիրավոր

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ