News
Լրահոս
News
Երեքշաբթի
Նոյեմբեր 28
USD
402.29
EUR
440.59
RUB
4.54
Տեսնել լրահոսը


Իմ վերջին այցից հինգ ամիս անց ես վերադարձա Հայաստան՝ ոչ միայն ցույց տալու մեր բարեկամությունը, այլ նաև Ֆրանսիայի համերաշխությունն ու աջակցությունը հայտնելու Հայաստանին և հայ ժողովրդին այն փորձության պահին, որով անցնում է Հայաստանը։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 3-ին, Հայաստանի արտգործնախարարության ղեկավարի հետ համատեղ ասուլիսում ասաց Ֆրանսիայի արտգործնախարար Քեթրին Կոլոնան։

«Երկու շաբաթվա ընթացքում դուք Լեռնային Ղարաբաղից ընդունեցիք ավելի քան 100.000 բնակիչների, ովքեր ստիպված էին լքել իրենց պատմական հողերը՝ Ռուսաստանի մասնակցությամբ՝ Ադրբեջանի ռազմական գործողությունների պատճառով, պետք է նաև հիշեցնել՝ 9 ամիս ապօրինի շրջափակումից հետո։ Ապօրինի, քանի որ բոլորս կարող ենք հիշել, որ Արդարադատության միջազգային դատարանը պահանջել էր, որ այս տարածքը բացվի փետրվարին։

Պարոն նախարար, ես ուզում եմ կրկնել, թե որքան հույզեր է առաջացնում այս իրավիճակը Ֆրանսիայում, ինչպես նաև հիացմունք հայերի արժանապատվության հանդեպ՝ նրանց հյուրընկալության, նրանց տոկունության, նրանց ուժի և հավատարմության՝ այն ժողովրդավարական արժեքների հանդեպ, որոնք մենք կիսում ենք»,- նշել է նախարարը: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ